Իտալական «Միլանի» Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է «Բարսայից» հեռանալու մանրամասները:
Հիշեցնենք, որ Զլատանը կապտանռնագույնների կազմում անցկացրեց ընդհամենը մեկ մրցաշրջան, որից հետո
ստիպված էր հեռանալ, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Գվարդիոլան հույսեր չէր կապում նրա հետ:
«Երբ ես հեռանում էի «Բարսայից», ասացի ինքս ինձ. «Ես հեռանում եմ
աշխարհի լավագույն ակումբից, քանի որ այնտեղ կա մեկը, ով խնդիրներ ունի ինձ
հետ: Սակայն նա իրեն իսկական տղամարդու պես չպահեց` չասելով ինձ, թե ինչն է
խնդիրը: Եվ եթե ես չեմ հասկանում, թե խնդիրն ինչումն է, ապա ինձ տղամարդու
պես կպահեմ և կհեռանամ ակումբից»,-եզրափակել է Իբրան:
|