«Չելսիի» Կոդ'իվուարցի հարձակվող Սոլոմոն Կալուն գնահատել է իր թիմի շանսերը Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայանալիք «Բարսելոնայի» դեմ խաղում:
«Բարսելոնային հաղթելը դժվար է, սակայն ոչ անհնար: Հարգում ենք մրցակցին, սակայն ՉԼ-ի շրջանակներում ամեն ինչ էլ կարող է պատահել, այդ իսկ պատճառով հույսներս դնում ենք միայն մեր վրա: Թիմը հանդիպմանը պատրաստ է 200 %-ով և գիտի, թե ինչ է անում»,-եզրափակել է Սոլոմոն Կալուն: