Ընդհամենը մեկ գիշեր է անցել «Բարսելոնա»-«Միլան» հանդիպումից, բայց արդեն մամուլը և երկրպագուները հասցրել են բախվել միմիանց և խառը պատմություններ ստեղծել:
Այժմ ձեզ ենք ներկայացնում այս գիշեր տեղի ունեցած կարևորագույն նորություններից մի քանիսը:
Իտալական «Միլանի» կիսապաշտպան Կլարենս Զեեդորֆը խաղից հետո նշել էր, որ երկրորդ 11 մետրանոցը սեփական դարպասը դա մրցավարի սխալն էր, սակայն դրա պատճառով չէր, որ «Միլանը» պարտվեց:
«Չեմ տեսել, թե ինչ է կատարվել այդ դրվագում, բայց ես վստահ եմ, որ այդտեղ 11 մետրանոց չկար: Կարծում եմ, որ այդ 11 մետրանոցը ոչինչ չփոխեց մեր մեջ և պարտությունը բարդել այդ դրվագի վրա շատ սխալ է»,- Զեեդորֆի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Goal.com-ին տված հարցազրույցներից մեկում խոսել է նաև Կատալոնական «Բարսելոնայի» Բրազիլացի պաշտպան Դանի Ալվեշը:
«Երբ քաշում են շապիկիցդ և քեզ վայր են գցում հակառակորդի տուգանային հրապարակում, ապա միանշանակ մրցավարը 11 մետրանոց է նշանակում: Կարծում եմ, որ այդ դրվագում մրցավարը բնավորություն ցույց տվեց: Չգիտեմ, թե ինչ են մտածում երկրպագուները, բայց ես գիտեմ, որ մենք արժանի հաղթանակ ենք տոնել»,-ասել էր Ալվեշը:
«Միլանի» պաշտպան Նեստան, ով խաղտեց կանոնները մրցակցի տուգանային հրապարակում, ասել էր, որ Եվրոպայում այդպիսի դրվագներում ավելի շատ են 11 մետրանոց նշանակում:
Բուռն քննարկումներից հետո խոսել են նաև երկու թիմերի գլխավոր մարզիչները: Ահա տեսնենք, թե ինչ է ասել «Միլանի» մարզիչ Ալեգրին:
«Բարսելոնայի մոտ ամեն ինչ չէր, որ ստացվում էր: Առաջին խաղակեսից առաջ մրցավարը բառացիորեն 11 մետրանոց նվիրեց մրցակցին: 1-1 հաշվից հետո մեզ մոտ շատ բան փոխվեց: Մենք հասկացանք, որ կարող ենք շրջանցել աշխարհի լավագույն ակումբին, սակայն մրցավարը թույլ չտվեց»,-եզրափակել էր Ալեգրին:
Հակառակ բոլորին, Պեպ Գվարդիոլան շեշտել էր, որ երկրորդ 1 մետրանոցը տեղին էր եղել:
«Մինչև 90-րդ րոպեն ես և իմ թիմը գիտակցել ենք, թե ում հետ ենք մրցում: «Միլանը» այն ակումբն է, որն արժանի է բոլորի հարգանքին: Եթե կար ինչ-որ մեկը, որ մտածում էր, թե այս խաղն էլ ենք մենք հեշտությամբ հաղթելու, ապա չարաչար սխալվում էր: Չեմպիոնների լիգայում ֆավորիտ գտնելը անշնորհակալ գործ է յուրաքանչյուրիս կողմից: 4 թիմեր` «Ռեալը», «Բավարիան», «Չելսին» և մենք նույն հաջողությամբ կարող ենք և' դուրս թռնել պայքարից, և' մնալ պայքարում:
Ցանկանում եմ մեկնաբանել երկրորդ 11 մետրանոցը: Նախ ասեմ, որ «Սան Սիրոյում» մի քանի դրվագներում պարզ երևաց, որ մեր թիմի օգտին կարող էին նշանակել 11 մետրանոց, բայց այդպիսի բան տեղի չունեցավ և մենք չբողոքեցինք: Կարծում եմ, որ երկրորդ 11 մետրանոցը մրցավարը իրավացիորեն է դրել: Մարզաշապիկից քաշելն արդեն իսկ խաղտում էր: Ցավում եմ, որ «Միլանը» պայքարից դուրս եկավ, սակայն մի մոռացեք, որ «Բարսելոնան» էլ է կերտում պատմություն: Վերջում ցանկանում եմ նշել, որ երկրորդ խաղակեսում «Բարսան» «Միլանի» դարպասին արել է 21 հարված, իսկ նրանք մեր դարպասին ընհամենը 3-ը»,-եզրափակել էր Պեպ Գվարդիոլան:
Նշենք նաև, որ Մեսսին երեկ երեկոյան հեղինակեց իր 50-րդ և 51-րդ գնդակը Չեմպիոնների լիգայում: Ընթացիկ մրցաշրջանում Լեոն արդեն հասցրել է իր գոլերի քանակը հասցնել մինչև 14-ը և այդ թիվը կարող է ավելանալ:
Նա այս ցուցանիշով հավասարվեց «Միլանի» լեգենդ Ալտաֆինիի ռեկորդին:
|