Քիչ առաջ ավարտվեց «Չեմպիոնների լիգայի» «Բարսելոնա»-«Միլան» պատասխան հանդիպումը, որում հաղթանակ տոնեցին դաշտի տերերը: Հանդիպումը թեթև սկսվեց, սակայն ծանրություն ստացավ արդեն առաջին խաղակեսի 15-րդ րոպեից: 11 Մետրանոց հարվածը չկոտրեց «Միլանին» և հենց պատասխան գնդակից հետո ավելի մեծացրեց իր շանսերը դեպի «Չեմպիոնների լիգայի» կիսաեզրափակիչ փուլ:
Խաղակեսից 5 րոպե առաջ կասկածելի 11 մետրանոց հարվածից հետո հաշիվը դարձվեց 2-1, իսկ Մեսսին հեղինակեց իր 14-րդ գնդակը «ՉԼ»-ում:
Երկրորդ խաղակեսը սկսվեց նորից լարված պայքարում: Անդրես Ինիեստայի շնորհիվ 53-րդ րոպեին հաշիվը դարձավ 3-1, հօգուտ «Բարսելոնայի»: Գվարդիոլան չէր հանգստանում նույնիսկ 3-րդ գնդակը խփվելուց հետո:
Երրորդ գնդակից հետո խաղը ինչ-որ տեղ թուլացրեց իր տեմպը: Երկրպագուների ձայները ընդհանրապես չէին լսվում, սակայն խաղից առաջ խոստացվել էր, որ նրանց ձայները կլսվեն նույնիսկ Իսպանիայից դուրս:
Ինչևէ, «Բարսան» փայլուն հաղթանակ տոնեց և հայտնվեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում: