Իսպանական հայտնի Sport.es կայքը ներկայացրել է այսօրվա հանդիպման հնարավոր կազմերը:
Պաշտպանության գծում կլինեն Պույոլը, Մասկերանոն, Պիկեն և Դանի Ալվեշը: Կիսապաշտպանական գծում զարմանալիորեն հայտնվել է նաև Չավի Հերնանդեսը, ում շանսերն ավելի քիչ էին խաղադաշտ դուրս գալու, քան «Միլանի» հարձակվող Ալեշանդրո Պատոինը:
Բուսքեթսն ու Ինիեստան կլինեն Չավիի կողքին, իսկ հարձակվողական գծում կլինեն Սեսկ Ֆաբրեգասը, Ալեքսիս Սանչեսը և հրաշամանուկ Լեոնել Մեսսին:
![http://estaticos.sport.es/resources/jpg/9/8/1333448244689.jpg](http://estaticos.sport.es/resources/jpg/9/8/1333448244689.jpg)