Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, Մախաչկալայի «Անժիի» Կամերունացի հարձակվող Սամուել Էտո'օն «Բարսելոնայի» դեմ ներկայացված դատական հայցը հետ է վերցրել:
Հիշեցնենք, որ հարձակվողը 3 մլն եվրո էր պահանջում Կատալոնական ակումբից։ Կամերունցու
խոսքով «Բարսելոնան» այդ գումարը իրեն պետք է վճարեր դեռ «Ինտեր» տեղափոխվելու
գործարքից։ Էտո'օն իր հայցը բացատրել է նրանով, որ ըստ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի
կանոնակարգի՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է ստանա տրանսֆերից ստացած
գումարի 15 տոկոսը: