Իտալական «Միլանի» Շվեդ հարձակվող Զլատան
Իբրահիմովիչը հայտարարել է, որ Արգենտինացի Լիոնել Մեսսիի և Պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուի
հիմնական տարբերությունն այն է, որ Արգենտինացին բնատուր տաղանդ ունի:
«Մեսսին տաղանդ է, իսկ Քրիշտիանու Ռոնալդուն քրտնաջան մարզումների արդյունք է: Մեսսիին բավարար է միայն ձախ ոտքը, որպեսզի հիանալի գոլեր խփի: Նա լավագույնն է աշխարհում, դա բոլորն էլ գիտեն և գիտակցում են, սակայն չեն ցանկանում բարձրաձայնել: Հավատացած եմ, որ Մեսսին կարող է նաև աջ ոտքով գեղեցիկ հարվածներ կատարել, բայց ձախ ոտքը իր մոտ բնատուր ուժ ունի: Այսօր թիմս լուրջ խնդիրներ է ունենալու»,-ասել է Զլատանը TV3-ի հետ զրույցում:
|