«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Կատալոնական «Բարսելոնայի» հետ կայանալիք հանդիպումից առաջ մամուլի ասուլիս է տվել:
«Մենք պետք է շատ արագ, վստահ և համագործակցված գործենք,
որովհետև կիսաեզրափակիչ դուրս գալու համար մենք պետք է անպայման գոլ
խփենք: Մենք քիչ, թե շատ ծանոթ ենք «Բարսայի» հնարավորություններին, այդ իսկ
պատճառով պետք է անպայման արագ ֆուտբոլ ցուցադրենք:
Թիմի հարձակվող Ալեքսանդրո Պատոն դեռ նոր է
վերականգնվել վնասվածքից, բայց նա կարող է մասնակցել այդ հանդիպմանը: Առաջին հանդիպման ընթացքում «Բարսան» տարածքային առավելություն ուներ, սակայն ավելի շատ պահեր մենք գրանցեցինք:
Իբրահիմովիչը աչքի ընկավ իր գեղեցիկ խաղով: Կարծում եմ, որ այս հանդիպման ընթացքում էլ Իբրան կփայլի: Գեղեցիկ ֆուտբոլ է սպասվում»,-եզրափակել է Ալեգրին:
|