Արգենտինայի ազգային հավաքականի մարզիչ Ալեխանդրո Սաբելյան կրկին անգամ իր
հիացմունքն է արտահայտել Լիոնել Մեսսիի նկատմամբ:
«Ես համոզված եմ, որ Մեսսին կշարունակի ռեկորդներ սահմանել: Ուրախ եմ նրա և արգենտինական
ֆուտբոլի համար, քանզի սա մեծ նվաճում է մեր ազգի համար: Մեսսին չի կարող
հեռանալ խաղադաշտից առանց խփած գնդակի: Նա չի կարող հանգստանալ. եթե մեկ
խաղում նա արդեն չորս գոլ է խփած լինում, ապա ցանկանում է նաև հինգերորդը
հեղինակել: Իսկ երբ հանդիպումը ավարտվում է, նա չի ցանկանում լքել
խաղադաշտը: Նա իսկական ֆուտբոլիստ է, ով արժանի է գովեստի խոսքերի»,- եզրափակել է արգենտինացի մասնագետը: