Ինչպես հաղորդում է Goal.com-ը, երեկ կայացած հանդիպումից հետո Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև Ֆրանչեսկ Ֆաբրեգասի բացակայությանը:
«Ֆրանսեսկը խաղից առաջ ինձ խնդրեց խաղադաշտ դուրս չհանել: Հարցիս, թե ինչու նա չի ցանկանում մտնել խաղադաշտ, նա պատասխանեց, որ խաչաձև կապանի հետ խնդիրներ ունի: Նա արդեն իրեն լավ է զգում, բայց ես չցանկացա ռիսկի դիմել և խաղադաշտ դուրս բերել նրան երկրորդ խաղակեսին, քանի որ առջևում «Միլանի» դեմ հանդիպումն է և այդ հանդիպման ժամանակ նա պարտավոր է դուրս գալ խաղադաշտ»,-եզրափակել է Պեպ Գվարդիոլան: