Ինչպես հաղորդում է Sport.es-ը, Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյան մոտ մեկ շաբաթից շարք կվերադառնա:
Կայքի տեղեկացմամբ, Վիլյան արդեն կարողանում է ինքնուրույն քայլել և շարժվել:
Նշվում է, որ վերջինս կկարողանա մարզվել արդեն մի քանի օրից: Հիշեցնենք, որ Վիլյան իր վնասվածքը ստացել էր դեկտեմբերին, երբ «Բարսան» հանդես էր գալիս Ճապոնիայում` «Աշխարհի ակումբային Առաջնության» ժամանակ:
|