Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, Կատալոնական «Բարսելոնայի» հոլլանդացի կիսապաշտպան Իբրահիմ Աֆելլայը կարող է տեղափոխվել Իտալական «Ինտեր»:
Երեկ «Բարսելոնան» իր վերջին մարզումը անցկացրեց Իտալիայում, իսկ ավելի կոնկրետ «Ինտերի» մարզաբազայում: Մարզմանը ներկա էին եղել «Ինտերի» սկաուտները, ովքեր ուշադրությամբ են հետևել Իբրահիմին:
Այժմ «Բարսան» գտնվում է Կատալոնիայում, սակայն «Ինտերը» պատրաստ է առաջարկ կատարել Աֆելլային գնելու համար: