Ինչպես հաղորդում է Marca-ն, Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնական բողոք կներկայացնի UEFA` Միլանի «Սան Սիրո» մարզադաշտի խոտածածկի վատ վիճակի առնչությամբ:
Իտալական «Միլանի» հետ երեկ կայացած Չեմպիոնների
լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղից հետո կատալոնական թիմի
ֆուտբոլիստներն ու մարզիչները նշել են, որ անորակ խոտածածկի պատճառով չեն
կարողացել ցուցադրել ամբողջ վարպետությունը:
Մամուլի ասուլիսում թիմի մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ
վտանգավոր էր խաղալ այդպիսի որակ ունեցով խոտածակի վրա: Օրինակի համար նշել է Արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսիի տուգանային հարվածը, երբ վերջինս հարվածից հետո վայր ընկավ:
|