Գլխավոր էջ » 2012»Մարտ»28 » «Միլան» - «Բարսելոնա» | Առաջին խաղակեսի վերլուծություն
23:30
«Միլան» - «Բարսելոնա» | Առաջին խաղակեսի վերլուծություն
Կատալոնական «Բարսելոնան» հյուրընկալվելով Իտալական «Միլանին» առաջին խաղակեսի սկզբնամասում շատ թույլ սկսեց հանդիպումը: Նախ, որ առաջին րոպեներին «Միլանը» հիանալի գրոհ անցկացնելով չկարողացավ բացել հաշիվը: Ռոբինյոն չկարողանալով գրավել դարպասի ներքևի անկյունը հաշիվը թողեց անփոփոխ:
Առաջիկա 10 րոպեների ընթացքում «Բարսելոնան» միայն ցանկանում էր զգալ խաղադաշտի որակը: Վառ ապացույցը Լեոնել Մեսսիի տուգանային հարվածն էր: Վերջինս հարվածի ժամանակ սայթաքելով կարողացավ «փոխանցում կատարել» Սեյդու Կեյտային, սակայն վերջինս նորից սխալվեց:
Թվում էր, թե «Բարսան» վերցրել է խաղի «վահանակն» իր ձեռքը, սակայն մի քանի րոպե անց «Միլանի» գրոհները էլ ավելի սուր էին լինում:
Խաղակեսի սկզբում ոչնչով աչքի չնկավ Շվեդ Հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, ով երկու մրցաշրջան առաջ հանդես էր գալիս Կատալոնական թիմում:
Ալեքսիս Սանչեսը և Միլանյան դարպասապահը
Թվում էր, թե Սանչեսի դեմ կոպիտ խաղ է գրանցվել և 11 մետրանոցն անխուսափելի է, սակայն մրցավարը շատ ճիշտ վերլուծեց այդ միջադեպը և կրքերն հանգստացվեցին:
Նախ, որ Սանչեսը ինքը գնդակն առաջ ուղարկեց, իսկ հետո Աբիատտիի ձեռքից հետո ուղղակիորեն վայր ընկավ:
Վարկած կա, որ Սանչեսը գնդակն ուղարկելով առաջ ցանկանում էր խլել գնդակը դարպասապահից և ետ փոխանցում կատարելով թիմակիցներին ետ շարժվեր դեպի տուգանայինի կենտրոն, սակայն այդ դրվագում Սանչեսի գնդակ խլելու հավանականությանը հավասար էր 0-ի և հրաշքին հավատալն ուղղակի լավատեսություն կլիներ: