Իսպանական «Վալենսիայի» պաշտպան Խորդի Ալբայի գործակալը հայտարարել է, որ իր հաճախորդը Կատալոնական «Բարսելոնայի» հետ ոչ մի նախնական պայմանագիր չի կնքել:
«Համոզված եղեք, դա բացարձակ սուտ է: Ահավոր է, որ մարդիկ այդպիսի լուրեր են տարածում: ԶԼՄ-ները փողի համար ամեն ինչ կանեն: Ես
չափազանց բարկացած եմ: Ինչ-որ մեկը «Բարսելոնայի» հետ նախնական
պայմանագիր կնքելու մասին լուրեր է տարածում, ըստ որի Խորդիի պայմանագիրը
«Վալենսիայի» հետ ավարտվում է այս ամռանը, բայց դա այդպես չէ, Ալբան դեռ մեկ
տարի էլ հանդես կգա «Վալենսիայում» և շատ հավանական է, որ մոտ օրերս թիմի հետ քննարկենք Խորդիի պայմանագրի երկարաձգման հարցը»,-եզրափակել է Խորդի Ալբայի գործակալը:
|