Ինչպես հաղորդում է Sport.es-ը, Կատալոնական «Բարսելոնայի» Ֆրանսիացի պաշտպան Էրիկ Աբիդալը վիրահատության կենթարկվի հաջորդ շաբաթ:
Կայքը նշում է, որ սովորաբար նման վիրահատության համար պետք է սպասել չորս ամիս,
սակայն Աբիդալի վիրահատությունը բոլորովին այլ բնույթի է: Էրիկի մանկության ընկերը համաձայնվել է
լինել նրա դոնորը, ով ունի նույն արյան խումբը: Էրիկի ընկերը այժմ գտնվում է Կատալոնիայում և պատրաստ է օգնել իր ընկերոջը:
Աբիդալը նույնպես պատրաստ է վիրահատությանը:
|