Ինչպես հաղորդում է Globo-ն, Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստներ Ռոմարիոն, Ռիվալդոն և Ռոնալդինյոն մեկնաբանել են Արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսիի 234 գոլերը:
«Այդ տղան արդեն իսկ ֆուտբոլի պատմության մեջ գրել էր իր անունը, որպես լավագույն հարձակվող: Այդ իսկ պատճառով Մեսսին այժմ համարվում է «Բարսելոնայի» պատմության մեջ լավագույն հարձակվողը»,-ասել է Ռիվալդոն:
«Ուրախ եմ Լեոյի համար: Ես հանդես էի գալիս «Բարսելոնայում», երբ նա դեռ նոր էր սկսում աճել: Առաջին հեղինակած գնդակը «Բարսելոնայում» իմ փոխանցումից հետո է նա խփել: Այդ ժամանակվանից ես զգում էի, որ Մեսսին մեծ աճ է գրանցելու իր հաշվին»,-եզրափակել է Ռոնալդինյոն:
«Ամեն ինչ ասված է: Ես գիտեմ, թե ինչ է զգում այժմ Մեսսին: Նա իրոք շատ լավ ֆուտբոլիստ է և շատ լավ մարդ: Ֆուտբոլիստը պետք է նախ և առաջ բարի սրտով լինի: Մարդիկ երկրպագելու ժամանակ պետք է օրինակ վերցնեն Մեսսիից: Շատ բարի տղա է և շատ լավ ֆուտբոլիստ: Օրինակելի մարդ, ումից կարելի է օրինակ վերցնել»,-եզրափակել է Ռոմարիոն: