Ինչպես հաղորդում է AS-ը, Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իսպանիայի առաջնության 27-րդ տուրի «Բարսելոնա»-«Գրանադա» խաղից հետո ասել է հետևյալը.
«Նախ ցանկանում եմ շնորհավորել Լեոյին հիանալի և փայլուն խաղի համար: Ես ուղղակի ապշած եմ:24 տարեկան հասակում այսպիսի խաղ ցուցադրողը մինիմում պետք է գերիշխի ֆուտբոլի պատմության էջերում:
Ես նրան համեմատում եմ Մայքլ Ջորդանի հետ: Նա իրոք հիանալի ֆուտբոլիստ է:
Ինչ վերաբերվում է խաղին, ապա ասեմ, որ գոհ եմ թիմային խաղից: Չավին իրեն շատ լավ է դրսևորում հակառակորդի տուգանային հրապարակում: Աշխատում ենք ամեն անգամ նրան ընձեռել այդ հնարավորությունը: Ցանկանում եմ նշել, որ այս մրցաշրջանում մեր կիսապաշտպանները ավելի շատ են լինում հակառակորդի տուգանայինում: Այսպիսի խաղով նրանք էլ ավելի կհեշտացնեն Մեսսիի գործը»,-ասել է Պեպ Գվարդիոլան: