Ինչպես հաղորդում է հաղորդում է Sky Sports-ը, Կատալոնական «Բարսելոնայի» Արգենտինացի հարձակվող Լեոնել Մեսսին պաշտոնական
հանդիպումներում խփած գնդակների հաշվարկում ընդամենը մեկ գնդակ է զիջում Կատալոնական ակումբի լավագույն ռմբարկու Սեզար Ռոդրիգեսին:
Կայքը հաղորդում է նաև, որ մինչև վերջերս համարվում էր, որ Սեզար Ռոդրիգեսը «Բարսելոնայի» կազմում 235 գնդակ է խփել, սակայն ավելի
ուշադիր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նա 232 գոլի հեղինակ է դարձել:
Հենց այսօր Մեսսին կարող է հավասարվել լեգենդար ֆուտբոլիստի հետ: Դուբլի դեպքում Մեսսին կշրջանցի լեգենդար ֆուտբոլիստի ռեկորդը, այն էլ 24 տարեկան հասակում:
Պաշտոնական եւ ոչ պաշտոնական հանդիպումներում խփած գնդակների հաշվարկում
ռեկորդակիրը 20-րդ դարի սկզբերի լեգենդ Պաուլինո Ալկանտարան է, ով 357 հանդիպումներում 369 գնդակ է
խփել: