Ինչպես հաղորդում է Goal.com-ը, Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան լավագույն մարզիչ է համարել «Ատլետիկ Բիլբաո»-ի գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսային, ում թիմը Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակչում անակնկալ կերպով մրցաշարից դուրս թողեց Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ին:
«Այժմ ֆուտբոլի լավագույն մարզիչներից մեկը Մարսելո Բիելսան է, ում շնորհիվ իսպանական ֆուտբոլը ծաղկում է: Իսկական նվեր էր իսպանացի երկրպագուներին այդ երկու խաղերը: Մենք նրանց հետ հանդիպելու ենք Իսպանիայի գավաթի եզրափակչում և իմ թիմը գիտի, թե ինչ մրցակից է սպասվում իրեն»,-եզրափակել է Գվարդիոլան: