Ինչպես հաղորդում է UEFA-ի պաշտոնական կայքը, Գերմանական «Բավարիայի» հարձակվող Մարիո Գոմեսը պատմել է, թե ինչպես է վերաբերվում իր և Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսիի արդյունավետության համեմատություններին:
«Չեմ փորձում նմանվել Մեսսիին և ես Մեսսի չեմ դառնա: Մեսսին այլ ոճի տեր մարդ է, իսկ ես` այլ: Աշխատում եմ ֆուտբոլի պատմության մեջ թողնել «Մարիո Գոմես» անունը»,-եզրափակել է գերմանացին:
Նշենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Բազել»-«Բավարիա» հանդիպման ընթացքում Մարիոն դարձել էր պոկերի հեղինակ, ինչը նույնպես ռեկորդային թիվ էր այդ առաջնության պատմության ընթացքում: