Կատալոնական «Բարսելոնայի» Բրազիլացի պաշտպան Դանիել Ալվեշը չի պատրաստվում լքել ակումբը: Ֆուտբոլիստը արդեն հասցրել է երկարաձգել իր պայմանագիրը թիմի հետ և այժմ շատ երջանիկ է:
«Ես ուզում եմ խաղալ «Բարսայում» ևս մի քանի տարի: Ես այստեղից միշտ ինչ-որ մի բան եմ սովորում: Այստեղ ինձ սովորեցրել են ինքնատիրապետել, սակայն ամեն ինչ ունի իր սահմանները: Կրիտիկական պահերին նույնիսկ ամենահանգիստ մարդը կարող է բռնկվել: Կարծում եմ, որ դա սովորական երևույթ է»,-եզրափակել է Ալվեշը: