«Ciutat Esportiva»-ում հիանալի մթնոլորտ էր: «Բարսելոնայի» ավագ Կառլես Պույոլը ուղղակի ցնցված էր արգենտինացի հրաշամանուկ Լեոնել Մեսսիի գեղեցիկ ցատկերով և հիանալի սեյվերով: Մեսսին իր կարճ հասակով կարողացել էր բացել բոլորի բերանը: Անձամբ Պույոլը իր Twitter-յան և Facebook-յան պատերին «զարդարել էր» Մեսսիի սեյվերի նկարներով:
«Ամեն ինչ տեսել էի, բայց սենց բան դեռ չէի տեսել: Աչքերիս չեմ հավատում: ՄԵսսին` դարպասապահ: Ֆենոմենը նաև դարպասի մոտ է փայլում»,-եզրափակել է Պույոլը:
|