| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
12:48 Ալվեշ. «Մարզիչներին համեմատելն անհնար է» |
Ինչպես հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները, Կատալոնական «Բարսելոնայի» Բրազիլացի կիսապաշտպան Դանի Ալվեշը հայտարարել է, որ անհնար է համեմատել թիմի մարզիչ Խոսեպ Գվարդիոլային «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոի հետ:
Նշենք, որ այդ թեման բազմիցս քննարկվել է իսպանական ֆուտբոլի ասպարեզում և նույնիսկ մարզիչների շրջանում:
«Գվարդիոլան և Մոուրինյոն այնքան են նման, ինչպես ասենք Բրազիլիան և Ճապոնիան: Նրանք տարբեր մարդիկ են և ունեն տարբեր մտածելակերպ: Ստորություն է համեմատել ինչ-որ մեկին: Գվարդիոլան մրցավարներից չի բողոքում և ուշադրություն չի դարձնում մանրուքների վրա: Կարծում եմ, որ երկու մարզիչների տարբերությունը շատ մեծ է»,-եզրափակել է Բրազիլացին:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 623 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|