Գլխավոր էջ » 2012»Մարտ»10 » «Բարսան» Թելլոյի դեբյուտային խաղի համար պետք է վճարի 30 մլն եվրո
15:23
«Բարսան» Թելլոյի դեբյուտային խաղի համար պետք է վճարի 30 մլն եվրո
«Կան ռուլլ Ռոմուլո Տրոնխոնի» ակումբի նախագահ Կարլոս Մուրսիանոն COM Radio-ին տված հարցազրույցում «Բարսելոնային» հիշեցրել է այն 30 մլն եվրոյի մասին, որը վերջինս պայմանագրի համաձայն պետք է վճարի Թելլոյի դեբյուտային խաղի համար: Մուրսիանոն նշել է, որ ակումբի ղեկավարությունը արդեն ֆաքս է ուղարկել Կատալոնիա:
«Մենք արդեն ստացել ենք 30 մլն եվրո, երբ Թելլոն հանդես էր գալիս «Բարսելոնա» Բ-ում: Սկզբում պայմանագրի կետերից կասկածներ առաջացան, որովհետև թիմը պայմանագիրը կնքել էր այն ժամանակ, երբ Թելլոն արդեն իսկ «Բարսայում» էր: Դրանից հետո մեր ֆուտբոլիստը տեղափոխվեց «Էսպանյոլ», որից հետո վերադարձավ «Բարսելոնա»: Կարծում եմ, որ «Բարսան» այն ակումբը չէ, որ չկատարի իր խոստումը: Մենք Բարսելոնայից գտնվում ենք 20 կմ հեռու: Վճարված 30 մլն եվրոն շատ է պետք թիմի զարգացմանը»,-ասել է Մուրսիանոն: