Ինչպես հաղորդում է Mediaset-ը, Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գովաբանել է Իտալական «Միլանի» Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:
«Իբրահիմովիչը շատ լավ ֆուտբոլիստ է: Նա, ինչպես նաև Մեսսին, արտակարգ խաղացող է: Իբրահիմովիչի խաղին այդքան էլ շատ ծանոթ չեմ, ինչպես Մեսսիինը, չէ որ Իբրան թիմում ընդհամենը մեկ խաղաշրջան է անցկացրել: Իտալական ֆուտբոլում Իբրան շատ մեծ դեր է խաղում»,-ասել է Գվարդիոլան:
Նա բաց չի թողել առիթը և նորից խոսել է երեկվա հանդիպման մասին:
«Մեսսին հիանալի հարձակվող է, սակայն մի մոռացեք այն փաստը, որ եթե նրա թիմակիցները չլինեին, ապա նա չէր կարող հասնել այսպիսի բարձրունքների: Թիմի խաղը ցույց է տալիս հիանալի խաղ»,-եզրափակել է Գվարդիոլան:
|