Ինչպես հաղորդում է AS-ը, Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Բարսելոնա»-«Բայեր Լևերկուզեն» հանդիպումը:
«Այսօր Մեսսիի համար լավագույն հանդիպումներից մեկն էր: Իսկական տաղանդ է: Մեսսին իրոք արժանի է իմ գովասանքներին: Անհավանական է, բայց 24 տարեկանում Մեսսին ընդհամենը 7 գոլով ետ է մնում «Բարսելոնայի» պատմության մեջ երկրորդ ռմբարկու Ռոդրիգեսից: Հեշտ չէ մեկ խաղում խփել 5 գնդակ: Ես վստահ եմ, որ նա կկարողանա նույնիսկ մեկ խաղում խփել 6 գնդակ: «Բայերը» շատ լավ ակումբ է: Թող ոչ մեկ չթերագնահատի նրան: Գերմանական թիմը հաղթել է «Վալենսիային», հավասար խաղ է ցուցադրել «Չելսիի» դեմ, վերջերս հաղթել է «Բավարիային»: Մեր հաղթանակը խոսում է մեր թիմի բարձրակարգության մասին»,-եզրափակել է Գվարդիոլան: