Իտալական «Միլանի» Շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը իր երախտագիտության խոսքերն է հղել թիմի փոխնախագահ Ադրիանո Գալիանիին:
«Անչափ շնորհակալ եմ իրենից: Նա եկել էր Կատալոնիա և խոսել «Բարսելոնայի» ղեկավարության հետ: «Բարսայի» կազմում ես ինձ չէի կարողանում դրսևորել: Շնորհակալ եմ Գալիանիից, որ ճիշտ ժամանակին ինձ տեղափոխեց այլ ակումբ: Կարծում եմ, որ «Միլանը» ինձ համար լավագույն ակումբներից մեկը եղավ, որի կազմում ես փայլել եմ»,-եզրափակել է Շվեդ հարձակվողը:
Հիշեցնենք, որ վերջինս «Բարսելոնայի» կազմում անցկացրել է ընդհամենը մեկ մրցաշրջան և Պեպ Գվարդիոլայի հետ տարաձայնություններ ունենալու համար կորցրել էր գլխավոր մարզչի վստահությունը: