Իսպանիայի առաջնության 26-րդ տուրի «Բարսելոնա»-«Սպորտինգ Խիխոն» հանդիպման ընթացքը շատ հետաքրքիր դասավորվեց:
Խաղի հաշիվը բացեց Անդրես Ինիեստան: Երկրորդ խաղակեսի սկբնամասում տեղի ունեցան մի քանի դեպքեր: Նախ, որ խաղակեսից մի քանի րոպե անցա խաղադաշտից հեռացվեց «Բարսելոնայի» երիտասարդ պաշտպան Խերարդ Պիկեն: Հեռացումից հետո «Սպորտինգի» ֆուտբոլիստ Դավիդ Բարրալը խփեց իր թիմի պատասխան գնդակը:
Լարված պայքարում խաղի վերջնամասում «Բարսան» կարողացավ երկու գնդակ ուղղարկել մրցակցի դարպասը և հաղթանակ կորզել նրանից: