Կատալոնական «Բարսելոնայի» հաջորդ մրցակից «Սպորտինգ Խիխոնը» «Նոու Կամպ» մարզադաշտում համարվում է ամենաանհաջողակ թիմը:
«Բարսայի» դաշտում նրանք 40 հանդիպման ընթացքում հաղթանակ են տոնել ընդհամենը 1 անգամ: Այդ հանդիպումը տեղի է ունեցել 1986/87 մրցաշրջանում: Այն ժամանակ Խիխոնցիները 4:0 հաշվով խոշոր հաղթանակ են տոնել «Բարսայի» նկատմամբ:
Այդ ժամանակվանից «Բարսան» 15 խաղում 14 անգամ հաղթանակ է տոնել և 1 անգամ հանդիպումն ավարտել ոչ ոքի:
Նշենք նաև, որ վերջին հանդիպման ընթացքում «Բարսան» շատ ծանր հանդիպում է անցկացրել և դժվարությամբ կարողացել հակառակորդ թիմից կորզել 3 միավոր: