Արդեն ոչ մեկ չի կասկածում, որ Պեպ Գվարդիոլան դարձել է «Բարսելոնայի» խորհրդանիշ-մարզիչը: Իսպանացի մասնագետը մեկ խաղի ընթացքում կարող է միանգամից երկու ռեկորդ սահմանել: Եվս մեկ հաղթանակ և Պեպը հաղթանակների քանակով կհավասարվի Մարինուս Միխելսին, և ևս մեկ գոլ և գոլերի քանակով նա կհավասարվի Ֆրանկ Ռայկարդին: Այդ ամենը կարող է լինել հենց հաջորդ հանդիպման ժամանակ, երբ Պեպի սաները կմրցեն «Սպորտինգ Խիխոնի» հետ:
Հանդիպումներ
Սկսենք նրանից, որ Պեպը «Բարսայի» պատմության մեջ իսպանիայի առաջնության խաղերում հաղթելու քանակով գրավում է 4-րդ հորիզոնականը: 138 հնարավորից նա հաղթել է 104-ը, ինչը նշանակում է, որ Պեպի գլխավորությամբ «Բարսելոնան» հաղթել է իր խաղերի 75,3 %-ը:
Երրորդ տեղում է գտնվում Մարինուս Միխելսը 105 հաղթանակով: Երկրորդ հորիզոնականում գտնվում է Ռայկարդը, ում օրոք «Բարսան» հաղթել է 112 անգամ: Պատվավոր հորիզոնականում է գտնվում Յոհան Կրուիֆֆը, ում օրոք «Բարսելոնան» հաղթել է 184 հանդիպում:
Նշենք, որ եթե Գվարդիոլայի գլխավորությամբ «Բարսելոնան» հաղթի ևս 8 խաղ, ապա Պեպը 4-րդ հորիզոնականից թռիչք կկատարի դեպի երկրորդ: Միայն պայմանագիր ստորագրելուց հետո Գվարդիոլան կկարողանա շրջանցել լեգենդար հոլանդացուն:
Գոլեր
Պեպի գլխավորությամբ «Բարսելոնան» խփել է 368 գնդակ (Միջինը` 2,66) և բաց թողել 98-ը: Ընդհամենը մեկ գոլ խփելուց հետո Գվարդիոլան կշրջանցի Ֆրանկ Ռայկարդին: Սակայն Ռայկարդի օրոք «Բարսան» 190 խաղում հեղինակած 369 գոլի հետ բաց է թողել 179-ը: Նշենք նաև, որ Ռայկարդը այդքան գոլերի քանակ հասցրել է ապահովել 5 մրցաշրջանում: