Գլխավոր էջ » 2012»Մարտ»1 » Մեսսի. «Գիտեի, որ օրերից մի օր հավաքականում էլ կփայլեմ»
17:16
Մեսսի. «Գիտեի, որ օրերից մի օր հավաքականում էլ կփայլեմ»
Ինչպես հաղորդում է AS-ը, Շվեյցարիային հաղթելուց հետո Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակով Լեոնել Մեսսին հայտարարել է, որ երկար էր սպասել այդ օրվան, որպիսի կարողանա ցուցադրել իր ողջ կարողությունը:
«Երկար ժամանակ չէի կարողանում գոլեր խփել հավաքականում և հաղթանակ բերել երկրպագուների համար: Զգում էի, որ կգա մի օր և ամեն ինչ կփոխվի: Շատ ուրախ եմ, որ ազգիս պատիվը բարձր պահեցի և իմ հաշվին գրանցեցի հեթ-տրիկ: Կարևորն այն էր, որ թիմը պատրաստ էր խաղին: Այժմ մեզ սպասվում է ԱԱ 2014-ի որակավորման փուլի հանդիպումը: Հակառակորդը Էկվադորն է և ես վստահ եմ, որ մենք կարող ենք արժանվագույնս ներկայանալ խաղին: Պետք է մոռանանք ամեն ինչի մասին և սկսենք մեր պատմությունը գրենք նոր էջից:
Շատ լավ եռյակ ենք կազմել: Ես, Ագուերոն և Հիգուաինը կարողանում ենք իրար հասկանալ: Միայն համախբված թիմը կարող է հաղթել յուրաքանչյուր մրցակցի»,-եզրափակել է «Բարսելոնայի» 10 համարը: