Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 1 » Դավիդ Սիլվա. «Չեմ ցանկանում վերադառնալ Իսպանիա»
17:05
Դավիդ Սիլվա. «Չեմ ցանկանում վերադառնալ Իսպանիա»
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան մեկնաբանել է իր թիմի խաղաոճը և մի փոքր էլ քննադատել իսպանական առաջնությունը:
- Ես «Վալենսիայում» բոլորից գոհ եմ եղել, բայց իրավիճակի պատճառով լքել եմ ակումբս: Այն ժամանակ ինձնով չէին հետաքրքրվում ո'չ «Ռեալը» և ո'չ էլ «Բարսան», դրա համար ես հայտնվեցի «Սիթիում»: Ես տեղափոխվեցի այնտեղ, որտեղ ինձ ցանկանում էին տեսնել: Կարծում եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել: Մանչինին ինձ շատ է վստահում: Ֆուտբոլիստի համար դա շատ կարևոր պյուս է: Ուրախ եմ, որ թիմակիցներս համակերպվել են իմ խաղին և ծանոթ են իմ տեխնիկային: Թիմի հետ ունեմ պայմանագիր և ցանկանում եմ այն մինչև վերջ ավարտին հասցնել:
Չեմ ցանկանում վերադառնալ Իսպանիա: Այստեղ ինձ ամեն ինչ դուր է գալիս, մարդիկ էլ շատ հոգատար են իմ նկատմամբ: Ես ուղղակի հաճույք եմ ստանում ֆուտբոլից: «Բարսան» և «Ռեալը» ունեն իրենց ակտիվում տարբեր տեսակի գավաթներ և համարվում են աշխարհի լավագույն ակումբները: Ինձ համար ավելի լավ է «Սիթի»-ում մնալ և այդ ամենը հաղթել ապագայում»,-եզրափակել է իսպանացի կիսապաշտպանը: