Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, Կատալոնական «Բարսելոնայի» Մալիացի կիսապաշտպան Սեյդու Կեյտան մեկնաբանել է իր և «Լիվերպուլի» կապված նորությունները:
«Լիվերպուլը» ցանկանում է տեսնել ինձ իր կազմում, ես զգացված եմ, որովհետև «Լիվերպուլը» աշխարհի լավագույն ակումբներից մեկն է: Չեմ ցանկանում ինչ-որ բան ասել, որովհետև իսպանիայի առաջնության ավարտին դեռ շատ կա: Կտեսնենք, թե ինչ կլինի: «Բարսելոնայում» ամեն ինչ լավ է, սակայն ես ցանկանում եմ ունենալ էլ ավելի մեծ խաղային պրակտիկա»,-եզրափակել է Կեյտան:
|