Radio Nacional de Espana-ին տված հարցազրույցում Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարը նշեց, որ Իսպանիայի գավաթի եզրափակիչը տեղի չի ունենա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:
«Որոշումը կայացրել է «Ռեալ Մադրիդի» ղեկավարությունը: Անձամբ Ֆլորենտինո Պերեսն ինձ այդ մասին տեղեկացրեց: Այժմ եզրափակչի կայանալու վայրը հայտնի չէ, սակայն մի քանի օրից պարզ կլինի»,-եզրափակել է Անխել Վիլյարը: