Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է երեկ կայացած հանդիպման ելքը:
«Արդյունքը միշտ էլ արդար է լինում: Մենք ցանկանում էինք այնպիսի խաղ ցուցադրել, որում կթաքցնեինք մեր թերությունները: Առաջին խաղակեսում մեզ դա հաջողվեց անել: Ընդմիջումից հետո խաղը ավելի թեժացավ: Մեզ հնարավորություն տրվեց խաղի հաշիվը հավասարցնել, սակայն հանճարը (Մեսսի* ArmBarca խմբ.) վերջին րոպեներին մեզ ապտակ հասցրեց: Մենք կարող էինք հաղթել, եթե Ֆալկաոն և Խուանֆրանը ավելի լավ փորձեին հարձակվել: Չնայած նրան, որ թիմը խաղաց այնպես, ինչպես որ ես ուզեցի: Ուղղակի մենք չկարողացանք կանգնեցնել հանճարին: Մրցավարությունից չեմ բողոքում, սակայն նա կարող էր մի քանի բան փոխել խաղի մեջ»,-եզրափակել է արգենտինացի մասնագետը:
|