| Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
13:38 Վալդես. «Մրցավարի կողմից ոչինչ չձեռնարկվեց» |
Ինչպես հաղորդում է AS-ը, Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Վիկտոր Վալդեսը մեկնաբանել է երեկ կայացած խաղը:
«Երկրորդ խաղակեսում «Ատլետիկոն» շատացրեց գրոհների քանակը: Հակառակորդը լավ աշխատանք կատարեց: Շատ հաճելի է հաղթել այսպիսի խաղում: Դժվար կլինի հաղթել Լա լիգան, սակայն ամեն ինչ կանենք, որպեսզի հասնենք Մադրիդի «Ռեալին»,-ասել է Վալդեսը:
Իսպանիայի հավաքականի երկրորդ դարպասապահը մեկնաբանել է նաև Մեսսիի գոլը:
«Մեսսին երկու-երեք անգամ մրցավարին խնդրել էր, որ վերջինս «Ատլետիկոյի» ստեղծած պատը մի փոքր այն կողմ տանի: Մեսսին ուներ այդ իրավունքը: Սակայն մրցավարի կողմից ոչինչ չձեռնարկվեց: Այդ իսկ պատճառով Մեսսին հարված կատարեց առանց մրցավարի սուլիչի»,-եզրափակել է Վիկտոր Վալդեսը:
|
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 653 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|