Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Մարկ Կրոսասը գտնվում է սկանդալային էպիկենտրոնում: Վերջինս մեղադրվում է, որովհետև իսպանիայի օրհներգի ժամանակ մարդկանց կոչ է արել սուլել: Այդ արարքով Կրոսասը ցանկանում էր ցուցադրել իր ատելությունը դեպի Իսպանիա: Նշենք, որ Մարկը արմատներով Կատալոնացի է և բոլորին էլ պարզ է, թե ինչու է նա ատում Իսպանիան:
Կրոսասը իր արարքի մասին նույնիսկ գրել է Twitter-յան պատին, որից հետո ԶԼՄ-ները մեծ աղմուկ են բարձրացրել:
«Մենք վերադառնում ենք, որպիսի կրկին սուլենք, կրկին վայելենք և կրկին հաղթենք»: Այսպիսի նախադասությունը չէր կարող աչքի չնկնել և մեկ շաբաթ անց Կրոսասը իր արարքի համար ստիպված էր արդարանալ:
«Ես ուղղակի ցանկանում էի ձևափոխել նախկին նախագահ Ժեներալիդադ Լուիս Քոմփանիի խոսքերը: ԶԼՄ-ներին առիթ է պետք ինչ-որ մի բան գրելու համար: Ես մեղավոր չեմ»,-արդարացել է նա: