Եթե նույնիսկ Պեպ Գվարդիոլան չթարմացնի իր պայմանագիրը Կատալոնական «Բարսելոնայի» հետ, ապա թիմը կսկսի նոր մարզչի փնտրտուքը:
Չնայած նրան, որ թիմում բոլորը համոզված են Պեպի հնարավոր ստորագրմանը, միևնույն է, «Բարսան» այժմ զբաղված է նոր մարզչի ձեռքբերման մասին մտածմունքներով: Հավատալով տեղի մամուլին, «Բարսելոնայի» սպորտային տնօրեն Անտոնի Սուբիսարրետան հայտարարել է այն մարկանց անունները, ովքեր հաջորդ մրցաշրջանում կկարողանան գլխավորել Կատալոնական թիմը:
Լուիս Էնրիկե, Էրնեստո Վալվերդե, Օսկար Գարսիա, Լուիս Կարրերաս, Մարկո վան Բաստեն, Իոհակիմ Լեվ, Անդե Վիլյաշ-Բոաշ և Մարսելո Բիելսա. Ահա այն մարզիչների անունները, ովքեր հանդիսանում են մարզչի պաշտոնի հավակնորդները:
Բոլորն էլ հիշում են, որ Պեպը դառնալով «Բարսելոնայի» մարզիչ, չուներ ոչ մի լուրջ մարզական փորձ: «Բարսայի» ղեկավարությունը ցանկանում է ռիսկի դիմել:
|