Վիճակագրություն |
Առցանց են` 6 Հյուրեր` 6 Գրանցվածներ` 0 |
|
14:27 Ինիեստա. «Պայքարը շարունակվելու է մինչև վերջ» |
Ինչպես հաղորդում է Goal.com-ը, Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան հրաժարվում է «Ռեալին» վաղաժամկետ չեմպիոն համարել:
«Պայքարելու ենք մինչև վերջ: Այժմ մեր հիմնական նպատակը առաջիկա խաղերի ընթացքում միավոր չկորցնելն է: Կարծում եմ, որ «Ռեալը» գոնե մեկ հանդիպման ընթացքում կսայթաքի: Մենք արդեն իսկ շատ միավորներ ենք կորցրել և ևս մեկ սխալ քայլ անելու դեպքում կկորցնենք վերջին հույսը: Չեմպիոն դառնալու համար առաջին հերթին պետք է հավատալ ներքին ձայնին և ունենալ կամքի ուժ: «Վալենսիային» հաղթելուց հետո ինչ-որ բան արթնացավ մեր մեջ և դժվար թե կորցնենք այդ ամենը «Ատլետիկոյի» դեմ պայքարի ժամանակ: Դիեգո Սիմեոնեի թիմը շատ հավաքված տակտիկա ունի և «Բարսելոնայի» համար առաջիկա հանդիպումը մեծ բարդություններ է առաջացնելու»,-եզրափակել է Անդրես Ինիեստան:
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 585 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|