Ինչպես հաղորդում է Sport.es-ը, Բերնդ Շուստերը հայտարարել է, որ այս և հաջորդ մրցաշրջաններում «Ռեալի» և «Բարսելոնայի» մարզիչները կմնան նույն պաշտոնում:
Շուստերը, ով աշխատել է և «Բարսելոնայում», և «Ռեալում», նշել է, որ «Բարսան» առանց Պեպի և Մեսսիի, նույնն է, ինչ «Ռեալը» առանց Քրիստիանո Ռոնալդուի և Մոուրինյոի:
«Գվարդիոլան նույնպես կմնա «Բարսելոնայում»: Այսքան շուտ ամեն ինչ չի լուծվի, սակայն Պեպը արժանի է «Բարսելոնային»: Նա սխալ ընտրություն չի անի: Ինչ վերաբերվում է 10 միավորին, ապա ես վստահ եմ, որ այդպես չի մնա և մինչև առաջնության վերջ այդ թիվը փոփոխության կենթարկվի»,-եզրափակել է Շուստերը:
|