Ինչպես հաղորդում է Goal.com-ը, Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Հերնանդեսը հայտարարել է, որ նրան դեռ վաղ է մտածել մարզչական կարիերայի մասին, առավել ևս դառնալ Պեպ Գվարդիոլայի փոխարինողը: «Ես այդքան էլ տարիքով փոքր չեմ, սակայն մարզչական կարիերա սկսելու մասին էլ չեմ ցանկանում մտածել: Ես դեռ պետք եմ թիմակիցներիս: Նույնիսկ այդ հարցի մասին չեմ մտածել: Այժմ մտածում եմ միայն «Բարսելոնայի» առաջիկա խաղերի և իմ մարզավիճակի մասին»,-ասել է Չավին:
Այն հարցին, թե ինչպես է վերաբերվում այդ փաստին իսպանացի ֆուտբոլիստը, Չավին ասել է. «Եթե լուրջ խոսենք, ապա ես կխաղամ իմ ուժերի կարողությունների չափով: Իսկ հետո կապրենք, կտեսնենք»,-եզրափակել է Չավին:
|