Հոլանդացի Յոհան Կրուիֆֆը խոսել է Կատալոնական «Բարսելոնայի» մարզիչ Պեպ Գվարդիոլայի պայմանագրի թարմացման մասին:
Կրոիֆֆի խոսքերով «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը կասկածների մեջ է:
«Եթե Գվարդիոլան չունենար կասկածներ, ապա հավատացած եղեք, նա արդեն ստորագրած կլիներ պայմանագրի ներքևում: Կարծում եմ, որ նա այս հարցը չի երկարաձգի ևս 2 ամսով: Պեպը խելացի մարդ է: Նա եղել է և' ֆուտբոլիստ, և' մարզիչ: Դժվար թե ինչ-որ պրոբլեմներ ծագեն: Բացի դրանից մենք բոլորս էլ ցանկանում ենք, որ նա երկարաձգի իր պայմանագիրը»,-եզրափակել է Կրուիֆֆը:
|