23:56 Պիկե. «Ոչ մի տարաձայնություն չկա, իսկ սերը չի կարող խանգարել» |
Կատալոնական «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Խերարդ Պիկեն marca-ին տված հարցազրույցում նշել է, որ իր և թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի միջև ոչ մի տարաձայնություն չկա:
«Պեպը խաղի ընդմիջման ժամանակ մեր ընկերն է, իսկ խաղի ժամանակ` մարզիչը: Նա փոխըմբռնման բանալի է, որը մեզ ուժ և ճանապարհ է ցույց տալիս: Բացի դրանից Պեպը ինձ համար է եղել է երկրորդ հայր: Տարաձայնության մասին ոչ մի խոսք լինել չի կարող»,-ասել է Խերարդ Պիկեն:
Այն հարցին, թե արդյոք Շակիրան խանգարում է խաղերին մտածելուն, կատալան ֆուտբոլիստը պատասխանել է. «Սերը չի կարող խանգարիչ հանգամանք լինել: Շակիրայի հետ ես նվաճել եմ գավաթներ և ոչ մեկի մտքով չանցավ ասել, թե դա Շակիրայի սիրո «պտուղն» էր: Ես այն Պիկեն եմ, ում տեսել եք մի տարի առաջ»,-եզրափակել է «Բարսելոնայի» երրորդ համարը:
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 754 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|