Վիճակագրություն |
Առցանց են` 5 Հյուրեր` 5 Գրանցվածներ` 0 |
|
19:04 «Լիվերպուլը» կենտրոնացել է «Բարսայի» ֆուտբոլիստի վրա |
«Լիվերպուլը», ով ներքին առաջնությունում երկու տասնյակ միավորով ետ է մնում առաջատարից, սկսել է պատրաստվել գալիք մրցաշրջանի վրա: Ինչպես հաղորդում է անգլիական մամուլը, «Կարմիրների» ղեկավարությունը կենտրոնացել է Իբրահիմ Աֆֆելայի վրա: Նրանից բացի «Լիվերպուլի» նշանառության տակ է «Ռեալի» 24-ամյա գերմանացի Սամի Խեդիրան:
Որոշ պարբերականներ նշում են, որ «Լիվերպուլի» սեփականատերերը արդեն պատրաստել են առաջարկը երկու ֆուտբոլիստների ձեռք բերման համար: Աֆֆելայի համար «Լիվերպուլը» պատրաստ է հատկացնել 10 մլն. ֆունտ ստերլինգ, իսկ թե որքան է պատրաստ վճարել անգլիական ակումբը` Սամի Խեդիրայի համար չի նշվում:
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 857 |
Ավելացրեց: ՄեգաԲարսա
|
|
|
|