Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսին հանդիպումից հետո մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հնարավոր տեղափոխության մասին լուրերը:
-Գվարդիոլան գիտի, թե խաղացողները ինչ են ուզում իրենից, և նա կանի իր ընտրությունը: Մենք մեր հերթին, ցանկանում ենք, որ նա մնա այստեղ: Նա մեզ համար շատ կարևոր անձ է, ինչպես նաև երկրպագուների ,- ասել է արգենտինացին: