Քիչ առաջ ավարտվեց «Բարսելոնա» - «Վալենսիա» հանդիպումը, որում հիանալի հաղթանակ տոնեցին Կատալոնական ակումբի ֆուտբոլիստները: Առաջին բաց թողնված գնդակից հետո բոլորի կարծիքով «Բարսելոնան» պետք է ավելի խորացներ իր «վերքը», սակայն արգենտինացի հրաշամանուկ Լեոնել Մեսսիի պոկերը և իսպանացի կիսապաշտպան Չավի Հերնանդեսի գոլից հետո կարծիքները փոխվեցին: Հիանալի խաղ անցկացրեց Լեո Մեսսին, ով վերջապես ետ բերեց իր հինական մարզավիճակը: Եվ վերջում նշենք, որ եթե չլինեին «Վալենսիայի» դարպասապահի հիանալի սեյվերը, ապա «Բարսան» ավելի մեծ հաշվով հաղթանակ կտոներ: