Վիճակագրություն |
Առցանց են` 1 Հյուրեր` 1 Գրանցվածներ` 0 |
|
13:38 «Բարսելոնան» նոր հովանավո՞ր է գտել |
Ինչպես նշվում է Barcastuff-ի թվիթթերյան պատին, Կատալոնական «Բարսելոնան» նոր հովանավոր է գտել: Վերջինիս պատին նշված է թայլանդական ThaiBev-ը, որը արտադրում է ալկոհոլային խմիչքներ: Պայմանագիր կնքելուց հետո «Բարսելոնան» տարեկան կստանա 4 մլն եվրո: Ավելի մանրամասն այս նորության մասին դեռ չի նշվում: Նորության ճշտգրտության մասին կարող ենք մեկ բան ասել, որ անցյալ տարվա սեպտեմբերին «Բարսելոնայի» գովազդակոմերցիոն տնօրեն Խավիեր Ֆաուսը հայտարարել էր, որ գումար ավելացնելու համար թիմը կարող է դուրս գալ ասիական շուկա: Նշենք, որ ThaiBev-ի ապրանքանիշներից մեկը համարվում է Chang Beer-ը, որը 2004 թվականից հանդիսանում է անգլիական «Էվերթոնի» հովանավորը:
|
Կատեգորիա: Նորություններ |
Դիտումներ: 870 |
Ավելացրեց: Մեսսի2013
|
|
|
|