Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի շտապում թիմի հետ նոր պայմանագիր կնքելու որոշումներ կայացնել: Իսպանացի մասնագետի պայմանագիրը ավարտվում է այս տարվա ամռանը, սակայն վերջինս ոչինչ չի հայտարարում: «Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներից, ովքեր իմ հետ են եղել: Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, սակայն ես դեռ վերջնական որոշում չեմ կայացրել: Մարդիկ ինձ կքարկոծեին, եթե թիմը անհաջողությունների հասներ իմ հետ, դրա համար էլ պահանջում են նոր պայմանագիր: Չգիտեմ, դեռ վստահ չեմ իմ ուժերի վրա: Արդյոք կկարողանամ շարունակել աշխատել: Արդյոք իմ ուժերը կբավարարեն: Վերջնական որոշում կկայացնեմ այն ժամանակ, երբ վստահ լինեմ ուժերիս վրա»,-եզրափակել է Պեպ Գվարդիոլան:
|