Կատալոնական «Բարսելոնայի» փոխնախագահ Խոսեպ Բարտումեուն վստահ է, որ Պեպ Գվարդիոլան իր աշխատանքները շարունակելու է միմիայն «Բարսելոնայում»: Այս շրջանում շատ են տարածվել այն նորությունները, թե իբր Պեպը հեռանալու է ակումբից և գլխավորելու է «Ինտերը»: «Մենք շատ ենք ցանկանում, որ Պեպը երկարատև պայմանագիր կնքի «Բարսելոնայի» հետ: Նա աշխարհի լավագույն մարզիչն է: Քանի նա գլխավորում է «Բարսան» , թիմը պետք է անընդհատ հաղթանակներ տոնի»,-եզրափակել է «Բարսելոնայի» փոխնախագահը:
|